«Ցավոք, մենք կորցրել ենք վստահությունը ԱՄՆ-ի հանդեպ՝ որպես բանակցային գործընկեր,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։- Եթե բանակցությունները ձախողվեն, Իրանը պատրաստ է պատերազմի, թեև հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, դուրս կգա Իրանի սահմաններից։ Պատերազմը աղետ կլինի բոլորի համար, իսկ տարածաշրջանի ամերիկյան բազաները կդառնան իրանցի զինվորականների թիրախը»։               
 

«Մնացածը Վերահսկիչ պալատի գործը չէ»

«Մնացածը Վերահսկիչ պալատի գործը չէ»
18.06.2013 | 13:14

Անգամ արդարադատության նախարարի վարսավիրն է սկսել նրանից հարցնել ՎՊ-ի բացահայտած խախտումների, մասնավորապես, թանկ գնված մալուխի մասին: Այս մասին ԱԺ ամբիոնից այսօր ասաց Հրայր Թովմասյանը և նշեց, որ քննարկման ժամանակ «վտանգավոր» միտք է հնչել Գագիկ Ջհանգիրյանի կողմից, թե ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանը ՀԱԿ խմբակցության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ փաստերը չեն ուղարկում դատարան, քանի որ չեն վստահում այդ կառույցին: «Անկեղծորեն չեմ ուզում հավատալ, թե դա ասել է ՎՊ-ի նախագահը, որովհետև կարող ենք տարբեր մարդկանց չվստահել, բայց վստահելն ուզել-չուզելով չէ: Անվստահություն մթնոլորտ ստեղծելով որևէ լուծումներ չենք կարող գտնել,-նկատեց Թովմասյանը` հավելելով:-ՎՊ-ի հաշվետվության մեջ բացի փաստերից կային նաև գնահատականներ, քրեադատավարական եզրակացություններ: Եթե այստեղ այդ գնահատականները տրվում են, հետո ինչ վիճակում է հայտնվելու ՎՊ-ն, եթե դրանք չհաստատվեն: ՎՊ-ն պիտի զերծ մնա գնահատականներ տալուց, պիտի արձանագրի փաստերը, մնացածն իր գործը չէ: Այս դեպքում ՎՊ-ն խոցելի կդառնա: Թույլ, խոցելի ՎՊ-ն ոչ մեկին պետք չէ»:
Ի դեպ, ելույթից հետո Գագիկ Ջհանգիրյանը ցանկացավ արձագանքել, նշելով, թե իր անունը տրվել է, սակայն ԱԺ խոսնակը ձայնի իրավունք չտվեց` հեգնելով. «Իմ անուն էլ տրվեց, բայց ես վախենում եմ խոսել»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4252

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ